Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Տավուշի մարզում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Տավուշի մարզում
05.04.2014 | 19:03

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի երեխաները այսուհետ կհաճախեն վերանորոգված մանկապարտեզ: 1984թ-ին կառուցված քաղաքի թիվ 2-ը մանկապարտեզը վերջերս է վերանորոգվել՝ պետական բյուջեից 41 մլն դրամ հատկացման, ինչպես նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամից հատկացված միջոցներով: Մանկապարտեզում կատարված աշխատանքներին այսօր ծանոթացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Տավուշի մարզում է աշխատանքային այցով:

Բերդում Նախագահն այցելեց նաև կառուցվող Սուրբ Գևորգ եկեղեցու շինհրապարակ: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամը ասաց, թե 100 տարի է, որ քաղաքը չունի հոգևոր տուն:
Նախագահը Բերդում ծանոթացավ նաև բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին: Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանը ասաց, որ ծրագրի իրականացման համար նախատեսված է 670 մլն դրամ:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ